երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
30 տարի առաջ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

30 տարի առաջ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանը և Նիդերլանդները նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին:

Այդ օրը կողմերը փոխանակվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտագրերով: Իսկ առհասարակ, Հայաստանը և Նիդերլանդները 30 տարվա ընթացքում ստորագրել են տարբեր բնագավառներում փոխգործակցության և ծրագրերի իրականացման մասին 5 համաձայնագիր և 8 հուշագիր:

Երկու երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միջազգային համագործակցության, տնտեսության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։ Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Նիդերլանդները տարբեր ծրագրերով աջակցում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը և մարդու իրավունքների ամրապնդմանը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդերլանդները փոխգործակցության ներուժ ունեն նաև տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում: Նիդերլանդները աշխարհում երկրորդն է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվությամբ, և Ամստերդամի կարծիքով՝ Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի այս ոլորտում:

  • Կիսվել: