երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուս-ուկրաինական հնարավոր բախման դեպքում  Հայաստանն առաջնորդվելու է իր պետական շահերին համապատասխան․ Փաշինյան

Ռուս-ուկրաինական հնարավոր բախման դեպքում Հայաստանն առաջնորդվելու է իր պետական շահերին համապատասխան․ Փաշինյան

Ռուս-ուկրաինական հնարավոր բախման դեպքում որպես ՀԱՊԿ նախագահող երկիր  Հայաստանը լծակներ չունի, բայց այդ իրավիճակում առաջնորդվելու է Հայաստանի պետական շահերին համապատասխան: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով, այն հարցին, թե ռուս-ուկրաինական հնարավոր բախման դեպքում Հայաստանի դիրքորոշմանն և ներգրավածությանը՝ որպես ՀԱՊԿ համակարգող երկիր:

«Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարված է, և այն օր օրի մեծանում է: Պայթունավտանգ իրավիճակ է: Մեզ հուզում է, իհարկե, այդ իրավիճակը, և մենք մեր  մտահոգությունները կիսում են միջազգային գործընկերների հետ, ՀԱՊԿ-ի գործընկերների հետ: Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը Ուկրաինայում վերահսկողությունից դուրս չգա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը առաջնորդվելու է իր ռազմական շահերով, սակայն այս պահին «եթեներ»-ով խոսել չի ցանկանում:

«Ես հույս ունեմ, որ իրավիճակը չի սրվի և չի լինի ռազմական բախում: Այս հարցը նոր չէ և զարգանում է: Եթե մենք վերլուծենք վերջին շրջանի իրադարձությունները, այդ թվում՝ մեր հետ եղածները, մենք կտեսնենք որ 2013-2014 թվականից աշխարհաքաղաքական տեկտոնիկ իրադարձություններ են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս: Եվ այդ աշխարհաքաղաքական իրավիճակն է, որ ազդել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծվավ իրավիճակի վրա: Սա շատ ակնհայտ է և ապացուցելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: