երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
23-ամյա վարորդը՝ Infiniti-ով բախվել է 5 մեքենայի. վնասվել են BMW-ն, Mercedes-ը, Hyundai-ն, Nissan Tiida-ն ու Opel-ը

23-ամյա վարորդը՝ Infiniti-ով բախվել է 5 մեքենայի. վնասվել են BMW-ն, Mercedes-ը, Hyundai-ն, Nissan Tiida-ն ու Opel-ը

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti  մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում  կայանված  Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի  ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և ստուգել՝ կայանված ավտոմեքենաներից արդյոք գազի արտահոսք  կա, թե ոչ:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ իրեն լավ է զգում:

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Infiniti-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:

  • Կիսվել: