21-րդ դարում հազարավոր եզդիներ զոհվեցին, իսկ տասնյակ հազարավորները փախստական դարձան․ Ալեն Սիմոնյան
Այսօր մենք ոգեկոչում ենք Սինջարում եզդի ժողովրդի դեմ ցեղասպանության 10-րդ տարելիցը։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
«21-րդ դարում հազարավոր եզդիներ զոհվեցին, իսկ տասնյակ հազարավորները փախստական դարձան։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը կանխելուն»,- գրել է նա X-ում։


