կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
21 օրում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 55 տոննա 583 կգ կանեփի և 30,1 կգ կակաչի վայրաճ զանգված

21 օրում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 55 տոննա 583 կգ կանեփի և 30,1 կգ կակաչի վայրաճ զանգված

Օգոստոսի 10-31-ը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացրեց «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 55 տոննա 583 կգ կանեփի և 30,1 կգ կակաչի վայրաճ զանգված։ Տնամերձ 191 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 8351 բույս:

Միջոցառման շրջանակներում արձանագրվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 123 դեպք, որոնցով ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6284,63 գրամ մարիխուանա, 20205,5 գրամ կանեփ, 6,28 գրամ մեթամֆետամին, 2,31 գրամ ալֆա PVP, 2,35 գրամ կոկաին, 20 հաբ սուբուտեքս, 2 հաբ մեթադոն, 4 հաբ դիազեպամ և 5 հաբ տրամադոլ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 11 ինքնաձիգ, 31 նռնակ, նռնակի 25 պայթուցիչ, ինքնաձիգի 6 պահունակ, 18 ատրճանակ, 11 հրացան, 1 ական, 2 հրազեն և տարբեր տրամաչափի 1951 փամփուշտ:

Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հոդվածների հատկանիշներով 118 հետախուզվող։

  • Կիսվել: