հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
2026-ի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյանը համոզված է

2026-ի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյանը համոզված է

Ես մեծ համոզմունք ունեմ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է: Այս մասին այսօր Ստրասբուրգում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ, որովհետև այս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է: Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը»,-նշել է նա:

  • Կիսվել: