հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման մասով առնվազն 4 օր ընդմիջում հայտարարվեց

2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման մասով առնվազն 4 օր ընդմիջում հայտարարվեց

Ազգային ժողովն ընդունեց նոյեմբերի 14-ին մեկնարկած հերթական նիստի ժամանակ քննարկված նախագծերը, որոնք ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Այդ նախագծերի թվում էր նաև սահմանամերձ համայնքներում՝ 82 բնակավայրի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին ծրագիրը ևս 3 տարով երկարաձգելու նախագիծը: ԱԺ իշխող և ընդդիմադիր խմբակցությունները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:

Ինչ վերաբերում է 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին, ապա ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ բյուջեի նախագծի քննարկումն առնվազն 4 օրով ընդմիջվում է, և պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

  • Կիսվել: