ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
2023 թվականից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

2023 թվականից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 37 պատգամավոր:

Այսպիսով Հայաստանում 2023 թվականից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, 2026-ից արդեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները, անչափահասները հայտարարատու չեն լինի:  

Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից:

  • Կիսվել: