երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Այգիները կառուցապատելու քաղաքականությունից անցել ենք այգիներն ավելի կանաչապատ և բարեկարգ դարձնելու քաղաքականությանը․ Ավինյան

Այգիները կառուցապատելու քաղաքականությունից անցել ենք այգիներն ավելի կանաչապատ և բարեկարգ դարձնելու քաղաքականությանը․ Ավինյան

2023 թվականը այգիների բարեկարգման աշխատանքների առումով, կարծում եմ, աննախադեպ տարի է եղել Երևանի քաղաքապետարանի համար, գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«2024 թվականը պետք է էլ ավելի մեծ ծավալի աշխատանքների տարի լինի այդ առումով։ Վերջապես այգիները կառուցապատելու քաղաքականությունից անցել ենք այգիներն ավելի կանաչապատ և բարեկարգ դարձնելու քաղաքականությանը»,-ասաց Ավինյանը։

  • Կիսվել: