հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2022թ. հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել է 46.9 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրք քան պլանավորված էր

2022թ. հունվար-մայիս ամիսներին փաստացի հավաքագրվել է 46.9 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրք քան պլանավորված էր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով:

  • Կիսվել: