հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2022 թվականին բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեության ծրագրերի իրականացման համար ճշտված բյուջեն կազմել է 18 միլիարդ 468 միլիոն դրամ. Արարատ Միրզոյան

2022 թվականին բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեության ծրագրերի իրականացման համար ճշտված բյուջեն կազմել է 18 միլիարդ 468 միլիոն դրամ. Արարատ Միրզոյան

«2022 թվականին բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեության ծրագրերի իրականացման համար ճշտված բյուջեն կազմել է 18 միլիարդ 468 միլիոն դրամ: Բյուջեով հատկացված ծրագրերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով, փաստացի ծախսը կազմել է 17 միլիարդ 742 միլիոն դրամ, կատարողականն ըստ այդմ կազմել է 96 տոկոս»,- Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ 2022 թվականին մրցույթների արդյունքում կատարված տնտեսումների, ինչպես նաև արտարժույթի հաստատված և փաստացի փոխանցված փոխարժեքի նվազմամբ պայմանավորված տնտեսվել է 715 միլիոն դրամ, որը փոխանցվել է պետբյուջե. «Ներկայացնեմ 2022 թվականին նախարարության կողմից իրականացված 5 հիմնական ծրագրերը և դրանցից յուրաքանչյուրի շրջանակներում կատարված ծախսերի ընդհանուր գումարն ու կատարողականը: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում՝ 224 միլիոն, կատարողականը՝ 100 տոկոս, արտաքին գործերի ոլորտում կառավարության արտաքին քաղաքականության մշակում և իրագործման ապահովում՝ 2 միլիարդ 619 միլիոն, կատարողականը՝ 99.3 տոկոս, համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ 1 միլիարդ 985 միլիոն, կատարողականը՝ 93.6 տոկոս, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում՝ 12 միլիարդ 65 միլիոն դրամ, կատարողականը՝ 95.6 տոկոս»:

  • Կիսվել: