հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2021թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 60 սուբվենցիոն ծրագիր

2021թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 60 սուբվենցիոն ծրագիր

2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 114 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը.

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ՝ 12 ծրագիր,
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ՝ 5 ծրագիր,
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝ 5 ծրագիր,
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում՝ 7 ծրագիր,
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում՝ 4 ծրագիր,
Բնակավայրերի գազաֆիկացում՝ 7 ծրագիր,
Մանկապարտեզների վերակառուցում/նորոգում՝ 2 ծրագիր,
Հասարակական շենքերի վերանորոգում՝ 9 ծրագիր (մշակույթի տուն՝ 3, բուժամբուլատորիա՝ 1, երաժշտական դպրոց՝ 1, վարչական շենք՝ 2, հանդիսությունների սրահ՝ 1, մարզասրահ՝ 1),
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ 3 ծրագիր ,
Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում՝ 2 ծրագիր,
Հակակարկտային կայանների ձեռքբերում (10 կայան)՝ 1 ծրագիր,
Գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 2 ծրագիր։

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ 59 սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը հետևյալն է.

36 ծրագիր ավարտվել է,
6 ծրագիր ավարտական փուլում է,
13 ծրագիր ընթացքի մեջ է,
4 ծրագիր գտնվում է մեկնարկային փուլում:

Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների համագործակցությամբ արդեն մեկնարկել է 2022 թվականի սուբվենցիոն հայտերի մշակման նախնական փուլը:

  • Կիսվել: