շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021-ի «մուրճ ու մանգաղի» ընտրությունները բարդ քաղաքական իրավիճակի արտահայտություն էին. Փաշինյան

2021-ի «մուրճ ու մանգաղի» ընտրությունները բարդ քաղաքական իրավիճակի արտահայտություն էին. Փաշինյան

Ես միանշնակ համաձայն եմ ձեւակերպման հետ, որ ազատ ընտրությունները բավարար չեն ժողովրդավարություն ունենալու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարեւոր է, որ ժողովրդավարությունն ու ազատ ընտրությունները բերեն ժողովրդավարական ինստիտուտների կայացման: Առանց դրա հնարավոր չէ ժողովրդավարությունը դարձնել ինստիտուցիոնալ: Այս իմաստով մեծ մարտահրավերներ ունենք դատական իշխնության անկախության առումով, շատ էական եմ համարում  ժողովրդավարական քաղաքական մշակույթի  ձեւավորումը»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեց 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում «մուրճ ու մանգաղի» կիրառմամբ ընթացող քարոզարշավը՝ նշելով, որ դա բարդ քաղաքական իրավիճակի արտահայտություն էր:

  • Կիսվել: