երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
2020-ի չարաբաստիկ օրվանից հետո մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը նրա մասին է, որ մեր տունը մեր ձեռքից չխլեն. Ավետիսյան

2020-ի չարաբաստիկ օրվանից հետո մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը նրա մասին է, որ մեր տունը մեր ձեռքից չխլեն. Ավետիսյան

Սրանք ասում էին, որ եկել ենք երջանկություն բերելու, եկել ենք, որ հայ մարդն աշխատի ու արժանապատիվ ապրի, սակայն իրականում բերեցին սուգ ու ավեր, պատերազմ, դժբախտություն, մարդկային կորուստներ ու զիջումներ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանկ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նկատի ունենալով ներկայիս իշխանություններին:

«Ասում էիք, որ աղքատությունը հայ մարդու ուղեղում է։ Եկել էիք աղքատությունից հանեիք, ասում էիք՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու եք, բայց ծայրահեղ աղքատությունը՝ 2023 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում, գյուղական բնակավայրերում աճել է։

2020 թվականի չարաբաստիկ օրվանից հետո մեր երկրում, մեր ընտանիքներում, մեր հանրության մեջ խոսակցությունն այլևս լավ ապրելու մասին չէ, այլևս մեր կյանքի որակը բարելավելու մասին չէ։ Ցավոք սրտի մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը նրա մասին է, որ մեր տունը մեր ձեռքից չխլեն, մեր հայրենիքը կտոր-կտոր անելը բացառելու մասին է»,-նշեց նա։
 

  • Կիսվել: