2020-2023թթ․ աշխարհը պասիվ հանդիսատես էր Արցախում կատարվող uարuափելի hանgագnրծnւթյnւնների նկատմամբ. Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-ում
«Հռոմի ստատուտն ընդունելիս միջազգային հանրությունը խոստացավ, որ մարդկությանը հուզող ամենածանր հանցագործությունները անպատիժ չեն մնա։ Այսօր Միջազգային քրեական դատարանի դեմ արտաքին սպառնալիքներին զուգահեռ առկա է նաև մեկ այլ խնդիր՝ անգործությունը»,– ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի առջև ծառացած արտաքին և ներքին սպառնալիքներին։
Նա ընդգծել է, որ 2020թ․ սեպտեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբեր աշխարհը պասիվ հանդիսատես էր Արցախում կատարվող սարսափելի հանցագործությունների նկատմամբ։
«Ադրբեջանի պետական պաշտոնյաները կապված էին սարսափելի հանցագործությունների հետ, ՄՔԴ-ն, որն օժտված է մանդատով, ոչ մի գործողություն չձեռնարկվեց»,– ասել Վարդևանյանը՝ նշելով, որ սա սպառնալիք է Միջազգային քրեական դատարանի համար։
Նա նաև անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախից ավելի քան 120.000 հայերի բռնի տեղահանմանը. «2023թ․ սեպտեմբերին ավելի քան 120.000 հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից։ Սա էթնիկ զտում է։ Սակայն ՄՔԴ-ն լիակատար անգործության էր մատնված այս հարցում»։
Ըստ Վարդևանյանի, միջազգային հանրությունը ևս կարծում է, որ առանց պատասխանատվության իրական խաղաղություն չի կարող լինել։
«Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս անգործությունն անընդունելի է թե՛ ՄՔԴ-ի, թե՛ միջազգային հանրության համար։ Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»,– ասել է Արամ Վարդևանյանը։



