երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
20-րդ դարի պատերազմների հետևանքները 21-րդ դարում

20-րդ դարի պատերազմների հետևանքները 21-րդ դարում

Փորձագետները քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմների ազդեցությունը Արևմուտքի և «Չինաստան-Ռուսաստան-Իրան առանցքի» երկրների հարաբերությունների վրա:

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները քաղաքական անորոշության և անկայունության զգացողություն են առաջացնում ռազմաճակատներից շատ ավելի հեռու։ Քաղաքակրթության առջև կրկին ծառացել են լուրջ հարցեր՝ ապագայի վերաբերյալ, գրում է Ամերիկայի Ձայնը։

Այս երկու թեժ կետերում տեղի ունեցող իրադարձությունները գնալով ավելի են խորացնում Արևմուտքի և, այսպես կոչված, գլոբալ հարավի երկրների միջև բաժանումը։

Կազմավորվում են նոր միջազգային դաշինքներ, վերանայվում են միություններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ձևավորում են իրական «չարիքի առանցք»։

Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված միջազգային ինստիտուտների ու սկզբունքների ամրությունը այսօր փորձության է ենթարկվում այս երկու պատերազմների ծանրության ներքո։

Մերձավոր Արևելքի խնդիրների, Ուկրաինայի և Ռուսաստանի գծով փորձագետները, ինչպես նաև չինագետները հավաքվել էին Վաշինգտոնում գործող Վուդրո Վիլսոնի կենտրոնում՝ քննարկելու այս երկու հակամարտությունների գլոբալ հետևանքները և դրանց ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: