20 հայի գլուխ կտրել ցանկացող ադրբեջանուհու դեմ Փայլանը հայց է ներկայացրել
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ դեմոկրատական կուսակցության անդամ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որ հայտարարել էր՝ ցանկանում է 20 հայի գլուխ կտրել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հարցման ժամանակ, ադրբեջանցի կինն ասել է, թե կուզեր 20 հայի գլուխ կտրեր, եթե իմանար, որ իրեն ոչինչ չի լինի։