երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«168 ժամ»․ Ինչու է Նիկոլ Փաշինյանը խռովել Վազգեն Մանուկյանից

«168 ժամ»․ Ինչու է Նիկոլ Փաշինյանը խռովել Վազգեն Մանուկյանից

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանում որևէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին: Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»,- մեզ հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով՝ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից:

Նա ընդգծել է, որ իր որոշումը բացարձակ կապ չունի ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ. «Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են: Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել:
 
Վազգեն Մանուկյանը զուտ անձ չէր, այլ Հանրային խորհրդի նախագահն էր:

Իշխանության հմտությունը երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ինքն աշխատում է ամբողջովին յուրայինների հետ, այլ այն իշխանությունն է հմուտ, որը կարողանում է աշխատել նաև իրեն ամբողջովին կոնստրուկտիվ, հրապարակային քննադատողների հետ»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: