ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
16 կուսակցություններն ու մտավորականներն այլևս ակցիաներ չեն անի. ինչ սպասել առաջիկայում. «Ժողովուրդ»

16 կուսակցություններն ու մտավորականներն այլևս ակցիաներ չեն անի. ինչ սպասել առաջիկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանում առաջիկայում հանրահավաքներ չեն լինի: 16 կուսակցություններն այս ընթացքում այլ մարտավարութուն են որդեգրել եւ հանրահավաքներ անելու փոխարեն մասնավոր հանդիպումներ են ունենում, ակտիվ են լրատվամիջոցներով, ինչպես նաեւ փոքրաթիվ կազմերով ճանապարհներ են փակում, որն էլ հանդիպում է ոստիկանների միջամտությանը:

Հիշեցնենք, որ 16 կուսակցությունների հավաքները մեկնարկեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որը ենթադրում էր հայկական կողմից տարածքների վերադարձ Ադրբեջանին: Հենց այդ հանգամանքն էր առաջացրել քաղաքական ուժերի վրդովմունքը, եւ համատեղ սկսել էին հանրահավաքներ անցկացնել, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

Նոյեմբերի 28-ին էլ առաջին հանրահավաքն իրականացրին մտավորականները, որոնք մինչեւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատներ են այցելել եւ նամակներ հանձնել: Նրանց պահանջը գերիների վերադարձն էր Հայաստանին: Սակայն նրանք եւս երեկ հայտարարեցին, թե դադարեցնում են հավաքները եւ կաշխատեն այլ ֆորմատով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրահավաքային պայքարն ավարտված է. առաջիկայում թերեւս այլ քայլեր կլինեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: