կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
10 տարի ապրել եմ Կալուգայում, ասել են՝ «կալուգացի Սամո», չեն ասել՝ «չմn Նիկոլ». Սամվել Կարապետյան

10 տարի ապրել եմ Կալուգայում, ասել են՝ «կալուգացի Սամո», չեն ասել՝ «չմn Նիկոլ». Սամվել Կարապետյան

Ես չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ 10 տարի ապրել եմ Կալուգայում, միգուցե դա եղել եղել է իմ կյանքի լավագույն տարիներից, ինչի՞ց պետք է վիրավորվեմ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ վիրավորվո՞ւմ է, որ իրեն ասում են կալուգացի:

«Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, այսքան փորձանք մեր երկրին չեն բերել: Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի և Հայաստանի կողքին:  

Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, նույնիսկ չեն հասկանում՝ ինչքան պատվաբեր է: Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ, կարող է 1,000 կիլոմետր փախնեին: Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է՝ ինչ-որ վիրավորական բան են ասում: Չեմ վիրավորվում, ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում: Եթե յոթ ամիս ինձ տանում պահում են երկու բառի համար չեմ վիրավորվել, հիմա ի՞նչ: 

 

Տաշիրի Սամո էլ են ասում, Կալուգայի Սամո էլ են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան: Ինձ իմ ընկերներն էլ, բոլորն էլ ժամանակին, որ ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել չմո Նիկոլ»,-նշել է նա:

  • Կիսվել: