10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ 10-րդ ամսվա 10-րդ օրը․ Փաշինյանը Հայաստանում ծառ տնկելու մարտահրավեր է նետել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ չարենցավանցի աշակերտուհին Լոռու մարզի Դենդրոպարկի տարածքում խորհրդանշական սերմեր ցանեցին` հոկտեմբերի 10-ին կայանալիք 10 միլիոն ծառ տնկելու միջոցառման համար:
«Այսօր մենք սկսում ենք մեր ծառի ցանման եւ աճեցման պրոցեսը եւ կաճեցնենք իրար հետ, մինչեւ հոկտեմբերի 10-ին կտնկենք անձամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին էս նույն գործողությունն անեն` տնկեն են աճեցնեն իրենց սեփական ծառը եւ հոկտեմբերի 10-ին ծառատունկին մասնակցեն»,-ասաց նա: