երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
10/05 ընտրատեղամասում ժամը 14:30-ի դրությամբ գրանցված 1833 ընտրողից 156-ը կատարել է իր ընտրությունը. նկատվում է պասիվություն

10/05 ընտրատեղամասում ժամը 14:30-ի դրությամբ գրանցված 1833 ընտրողից 156-ը կատարել է իր ընտրությունը. նկատվում է պասիվություն

Երևանի ավագանու ընտրություններում 10/05 ընտրատեղամասում ժամը 14:30-ի դրությամբ գրանցված 1833 ընտրողից 156-ը կատարել է իր ընտրությունը:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարտին Ղարիբյանը:  

«Ժամը 14:30-ի դրությամբ 1833 գրանցված ընտրողներից 156-ը կատարել է իր ընտրություն: Նախորդ ընտրությունների համեմատ պասիվություն է նկատվում»,- նշեց նա: 

Նրա խոսքով՝ մինչև այս պահը ոչ մի խախտում չի արձանագրվել: Չնայած ընտրատարածքի առջև նկատվող կուտակումներին, Ղարիբյանը վստահեցրեց՝ ամեն ինչ ընթանում է օրենքով սահմանված կարգով, ուղղորդումներ ընտրատեղամասում բացառվում են:  

«Յուրաքանչյուր ընտրող ազատ է եղել իր կամքի և ընտրության հարցում»,- վստահեցրեց նա:

  • Կիսվել: