հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ. Ռոզա Լին

Ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ. Ռոզա Լին

Այսպիսով, մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է ՛՛Եվրատեսիլ- 2022՛՛-ի՝ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը: 

՛՛Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ես ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել:

Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում, դուք խենթ եք: Հիմա ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ՛՛,-գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, Թուրինում կայացավ «Եվրատեսիլ- 2022»-ի եզրափակիչը, որի հաղթողը դարձավ Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն Stefania երգով: Հայաստանը մրցույթում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: