Yandex-ի վարորդը դերասանուհի Լիա Զախարյանին «անասուն» ու «ոչխար» է ասել, ապա նրա հետևից տուն գնացել
Դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Yandex go-ի վարորդը իրեն վիրավորանքներ հասցնում՝ ասելով «անասուն, ոչխար», անգամ սպառնում «խփել»։
Վարորդին զայրացրել էր, որ դերասանուհին նախապես նշված հասցեն որոշել էր փոխել մեկ այլ հասցեով, ինչի համար, վիրավորանքներից բացի, վարորդը պահանջում էր նաև ավել գումար վճարել՝ 1200 դրամի փոխարեն 1700 դրամ։
Դերասանուհին հայտնել է, որ կդիմի ոստիկանություն, իսկ մինչ այդ դիմել է ընկերությանը։
Yandex-ի վարորդի հետ միջադեպի մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի ուշ Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել միջադեպի հետ կապված` զարմանք արտահայտելով կատարվածի նկատմամբ․
«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է: Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն»,- ասված է պարզաբանման մեջ։