երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը «Եվրատեսիլ-2023»-ում կներկայացնի "The Voice Georgia 2022" վոկալ հեռուստաշոուի հաղթողը

Վրաստանը «Եվրատեսիլ-2023»-ում կներկայացնի "The Voice Georgia 2022" վոկալ հեռուստաշոուի հաղթողը

Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում կներկայացնի "The Voice Georgia 2022"  վոկալ հեռուստաշոուի հաղթողը: Այդ մասին հաղորդում Է Հանրային հեռարձակողը:

«Օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը լրացրե՛ք գրանցման ձեւը, դարձե՛ք The Voice Georgia-ի մասնակից, հաղթե՛ք եւ շահե՛ք Եվրոպայի խոշորագույն երաժշտական մրցույթի՝ «Եվրատեսիլ-2023»-ի տոմս»,-գրում են կազմակերպիչները:

The Voice Georgia-ն վոկալ հեռուստատեսային շոու Է: 2012 թվականից մրցույթն անցկացվել Է «Իմեդի» հեռուստաալիքով, սակայն այժմ այն հեռարձակվելու Է Առաջին ալիքով:

«Եվրատեսիլ-2023»-ը «Եվրատեսիլի» երգի 67-րդ մրցույթն Է, որն անցկացվելու Է Մեծ Բրիտանիայում: 2022 թվականի մրցույթում, որն անցկացվել Է Թուրինում (Իտալիա), հաղթանակ Է տարել Ուկրաինան, որը ներկայացրել Է Kalush Orchestra խումբը՝ "Stefania" երգով: Սակայն 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵվՀՄ) հայտարարել Է, որ «Եվրատեսիլ-2023»-ը Ուկրաինայում չի անցկացվելու երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ:

Հուլիսի վերջին ԵՎՀՄ-ն հաստատել Է, որ մրցույթն Ուկրաինայում անցկացվելու փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում: 1980 թվականից ի վեր առաջին անգամ մրցույթը չի անցկացվելու հաղթող երկրում: Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան 2023 թվականի մայիսին:

  • Կիսվել: