չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի. Սիրուշո

Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի. Սիրուշո

Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի... Անունս շահարկվեց առիթ-անառիթ:
Ափսոս, որ այդքան հեշտությամբ հավատացողներ եղան այն ամենին, ինչ մատուցվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Սիրուշոն:

՛՛Մեր ցավալի կորուստներից մեկն էլ մեր միասնականության կորուստն է... նաև մեր ազգին բնորոշ բարությունն ու փոխադարձ հարգանքը. դա այն է, ինչը մեզ պահել է դարեր շարունակ:

Վատաբանելը, կեղծիք տարածելը, չարախոսելը... ցավոք, դարձել են սովորական երևույթներ, այնինչ գնահատել էր պետք լավը և հպարտանալ ձեռքբերումներով՝ թե՛ երկրի, թե՛ անհատների:

Ես բոլորին գոհացնելու կամ դուր գալու խնդիր իմ առջև երբեք չեմ դրել, բայց լավ է տեսնել, որ անկախ տարածվող ստերի մեծ չափաբաժնից, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր չեն կորցնում ողջախոհությունը ու իրենց դրական արձագանքով շրջապատել են ինձ՛՛,-գրել է երգչուհին:

  • Կիսվել: