Վերա Բրեժնևան պարում է Մելաձեի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)
Երգչուհի Վերա Բրեժնևան իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ իր ծննդյան տարեդարձի խնջույքից հետո պարում է Վալերի մելաձեի երգի հնչյունների ներքո:
Նա գրել է. «Կյանքն այնքան հետաքրքիր է և այնքան արագ է թռչում, որ շատ կարևոր է հասցնել հաճույք ստանալ այդ բուռն հոսքում, ինչն էլ մենք արեցինք, երբ վերադարձա աշխատանքի՝ իմ ծննդյան տոնակատարությունից հետո»:
Երգչուհին նշել է, որ փոքրիկ խնջույք է կազմակերպել աշխատավայրում և երկար զվարճացել է, իսկ համացանցում հրապարակել է ուրախությունից մի հատված: