շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը եկավ. վայրկյանի ընթացքում. Արա ջան, բարի ճանապարհ քեզ. Սոֆի Մխեյան

Վաղը եկավ. վայրկյանի ընթացքում. Արա ջան, բարի ճանապարհ քեզ. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան մասին լուրին:

«5 օր առաջ գրառում էի արել…

«Ապրեք, արարեք,սիրեք ու շաաա՜տ սիրեք) մի չարացեք,ներեք ,գնահատեք ու ամենակարևորը Շնորհակալ եղեք…)

Ես՝ Շնորհակալ եմ
Խաղաղություն ու Շատ Սեր բոլորիս )

Հ.Գ Սիրեք ու գնահատեք ձեր հարազատներին,ընկերներին,արտիստներին, ԱՅՍՕՐ ու ՀԻՄԱ) վաղը երբեք չգիտես ինչ է լինելու »,-նշել է նա ու հավելել, որ «վաղը եկավ»:

«Վաղը եկավ ,
վայրկյանի ընթացքում… սիրտը կանգ առավ, ու Կյանքը ավարտվեց…
… հարյուր հազարավոր ափսոսանքի խոսքեր, ցավ,կորուստ, կրկին ափսոսանք….

Օրեր անց,արդեն երևի ժամեր անց, կմոռանանք շատ արագ ամեն բան ու կանցնենք իրար կրկին «միս ուտելուն» ,«անեծքով ու հայհոյանքով կլցնենք համացանցը» կապ չունի թեման , հաստատ մի բան , մի երևույթ ու մի «ՄԱՐԴ» կգտնենք փնովելու, ցավեցնելու համար(
… ու սենց մինչև հաջորդ վաղը՝ կանգառը(((

Արա ջան լայն ու մեծ սրտով Մարդ) Բարի ճանապարհ քեզ …»,-գրել է Մխեյանը։

 

  • Կիսվել: