երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է (տեսանյութ)

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է (տեսանյութ)

Կաննի 77-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում կայացել է ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմում հիմնական դերասանական կազմում ներգրավված են հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Կինոքննադատ Կարեն ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում ֆիլմի պրեմիերայից տեղադրել է տեսանյութ և գրել․ «Այլևս սա պատմական փաստ է»։

Նշենք, որ Ֆրանսիայի Լազուր ափին այիսի 14-ից մինչև 25-ը կայանում է Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ: 

Կաննի միջազգային կինոփառատոնն ամենամյա կինեմատոգրաֆիական փառատոն է, որը մայիսի վերջին Կանն առողջարանային քաղաքում անցկացվում է 1946 թվականից։ Այն առաջին անգամ 1946 թվականին անցկացվել է սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Փառատոնն իր արդի մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952 թվականից ամեն տարի անցկացվում է մայիսին։

  • Կիսվել: