երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին

Հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։

Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։

«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։

«Ոսկե արմավենու» ճյուղի համար պայքարում էր 22 ֆիլմ։

«Գրան պրի» մրցանակը շնորհվել է ռեժիսոր Փայալ Կապադիայի «Մենք ամեն ինչ պատկերացնում ենք որպես լույս» ֆիլմին, որը 30 տարվա ընթացքում Կաննի կինոփառատոնում ներկայացված առաջին հնդկական ֆիլմն է։

Ռեժիսոր Ժակ Աուդիարի նկարահանած «Էմիլիա Պերես» ֆիլմը արժանացել է ժյուրիի մրցանակին։

Լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվել է 4 հոգու՝ «Էմիլիա Պերես»-ում նկարահանված Ադրիանա Պազին, Զոի Սալդանյային, Կառլա Սոֆիա Գասկոնին և Սելենա Գոմեսին։

Լավագույն դերասան է ճանաչվել Յորգոս Լանտիմոսի «Բարության տեսակները» ֆիլմում նկարահանված Ջեսսի Պլեմոնսը։

Լավագույն ռեժիսորն է Միգել Գոմեսը՝ «Grand Tour» ֆիլմի համար։

Լավագույն սցենար է ճանաչվել Քորալի Ֆարգիթինը՝ «The Substance» ֆիլմով։

Հատուկ մրցանակը շնորհվել է ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆի «The Seed Of The Sacred Fig» ֆիլմին։

«Camera d’Or» մրցանակը՝ ռեժիսոր Հալֆդան Ուլման Տոնդելի «Արմանդ»-ին։

Նշենք, որ Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ից մինչև 25-ը կայանում էր Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված էր 22 ֆիլմ:

Տեսանյութն՝ այստեղ 

  • Կիսվել: