ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուրգանտը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում Գարիկ Մարտիրոսյանի՝ իրեն փոխարինելու մասին

Ուրգանտը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում Գարիկ Մարտիրոսյանի՝ իրեն փոխարինելու մասին

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը Газета.Ru-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, որ ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարին փոխարինում է պատրաստվում, իսկ նոր շոուի հաղորդավարը դառնալու է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։

«Մի՛ հավատացեք ասեկոսեներին»,- ասել է Ուրգանտն ի պատասխան կայքի համապատասխան հարցին:

Հարցին, թե երբ են թողարկվելու «Երեկոյան Ուրգանտ»-ի նոր թողարկումները, շոումենը պատասխանել է, որ ինքն էլ է դրան սպասում։

«Ես նույնպես, հավատացեք, իսկապես անհամբեր սպասում եմ դրան», - ասել է Ուրգանտը:

«Երեկոյան Ուրգանտ» շոուն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի հեռարձակվում ռուսական Առաջին ալիքով։ Հայտնի է, որ դրա հաղորդավարը գտնվում է արտերկրում, այժմ տեղեկություններ են շրջանառվում, որ շոուն այլևս չի նկարահանվելու:

Экспресс-газета-ի փոխանցմամբ՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր նոր ծրագրով կարող է փոխարինել Իվան Ուրգանտին և Առաջին ալիքի նրա «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: