հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար»-ի ժամանակ հաղորդավարին ապտակելու համար

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար»-ի ժամանակ հաղորդավարին ապտակելու համար

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար»-ի ժամանակ իր պահվածքի համար:

 

Հիշեցնենք, նա բեմ էր բարձրացել ու բռունցքով հարվածել միջոցառման հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին, ով անհաջող կատակ էր արել դերասանի կնոջ հասցեին՝ կապված նրա սանրվածքի հետ։ Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։

«Բռնության ցանկացած դրսևորում թունավոր է և կործանարար: Անցած գիշեր արարողության ժամանակ իմ պահվածքն անընդունելի էր և աններելի», – ասվում է Սմիթի Instagram-ի էջում:

Նա նշել է, որ իր հասցեին կատակներ լսելն իր աշխատանքի մի մասն է, սակայն կնոջ առողջական վիճակի մասին ասվածը առաջացրել է հուզական արձագանք, որը նա չի կարողացել զսպել։

«Ուզում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել քեզնից Քրիս: Ես չափն անցա, ես սխալ էի: Ես ամաչում եմ և իմ գործողությունները չեն արտացոլում այն ​​մարդուն, որը ես ուզում եմ լինել: Սիրո և բարության աշխարհում բռնության տեղ չկա», – գրել է Սմիթը: Նա ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից և բոլոր ներկաներից, ինչպես նաև ամբողջ աշխարհի հեռուստադիտողներից։ Սմիթը ավարտել է գրառումը՝ ներողություն խնդրելով Ուիլյամսի ընտանիքից:

Սմիթը «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկար է ստացել «Քինգ Ռիչարդ» ֆիլմի համար, որը թենիսիստուհիներ Վինուսի և Սերենա Ուիլյամսի մանկության մասին է։ Ընդունելով մրցանակը՝ Սմիթն այնքան է լաց եղել, որ հեռարձակումը ստիպված են եղել ընդհատել:

  • Կիսվել: