ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուեսթը Քարդաշյանի նախկին ընկերոջից վերցրել է նրա մասնակցությամբ չհրապարակված ինտիմ տեսանյութ

Ուեսթը Քարդաշյանի նախկին ընկերոջից վերցրել է նրա մասնակցությամբ չհրապարակված ինտիմ տեսանյութ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչպես է որոշել նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը վերցնել նրա նախկին ընկերոջից՝ Ռեյ Ջեյից։ Նա մանրամասները պատմել է «Hollywood Unlocked»-ին տված հարցազրույցում։

Քանյեի խոսքով՝ նախկին կինը հոկտեմբերին իրեն հրավիրել է «Saturday Night Live» երեկոյան շոուին, որի ընթացքում համբուրվել է նոր ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի հետ։ Քանյեն խոստովանել է, որ դա լրջորեն խոցել է իրեն․ «Ինչպե՞ս կարող ես ինձ հրավիրել SNL-ին եւ իմ աչքի առաջ համբուրվել նոր ընկերոջդ հետ»։ Ի պատասխան երաժիտը որոշել է ազնիվ վերաբերմունք ցուցաբերել իր երեխաների մորն ու ստանալ նրա մասնակցությամբ վերջին ինտիմ տեսանյութը, որը չի հրապարակվել։

«Ես հանդիպեցի նրան (Ռեյ Ջեյին- խմբ․) օդանավակայանում, վերադարձա գիշերային չվերթով, առավոտյան ժամը ութին նրան հասցրի տեսագրությունը։ Ես նրան փոխանցեցի նոութբուքը, ու նա արտասվեց, երբ տեսավ այն։ Գիտե՞ս՝ ինչու էր նա արտասվում։ Դա խոսում է այն մասին, թե որքան հաճախ են նրան օգտագործել։ Դա խոսում է այն մասին, թե մարդիկ որքան չեն սիրել նրան, նրանք ի դեմս նրա պարզապես ապրանք են տեսել»,- պատմել է Քանյեն։

 

 

  • Կիսվել: