երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծնվել է Վիկ Դարչինյանի երրորդ որդին

Ծնվել է Վիկ Դարչինյանի երրորդ որդին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: 45-ամյա բռնցքամարտիկի կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանն ունեցել է որդի, որին անվանակոչել են Վիկ:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը և Ջավահիր Եղիկյանն ամուսնացել էին դեկտեմբերին: Դա անվանի բռնցքամարտիկի երկրորդ ամուսնությունն է: Նախորդ ամուսնությունից Վիկ Դարչինյանն ունի 2 որդի:

  • Կիսվել: