հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թողարկվել է ամենաթանկ Bentley-ն

Թողարկվել է ամենաթանկ Bentley-ն

Bentley ընկերության Mulliner բաժանմունքը հայտարարել է Bacalar կոլեկցիոն մոդելի պրեմիերայի մասին Continental GT շասսիի վրա:

Ըստ լուրերի, բաց կոկպիտով գրանդ-տուրերը կթողարկվի ընդամենը 12 օրինակով՝ յուրաքանչյուրն ավելի քան 1.5 միլիոն ֆունտ ստեռլինգ գնով, ինչն այն կդարձնի ամենաթանկ նոր Bentley-ն: Մեքենայի հանրային դեբյուտը կկայանա մարտի 3-ին, Ժնևում:

Bentley Mulliner Bacalar բարկետան կնարկայացնի «թափքաշինության ապագան» և կհիշեցնի Mulliner-ի փառահեղ ավանդույթների մասին, հաղորդում է Motor-ը:

Ձեռքով հավաքված գրանդ-տուրերի դիզայնը մշակվել է EXP 100 GT կոնցեպտի մոտիվներով, որն անցած տարի ներկայացվել է բրենդի 100-ամյա հոբելյանի շրջանակում: Դրանից են փոխառվել նաև էկոլոգիապես մաքուր և բնական նյութերը: Օրինակ, EXP 100 GT սրահը զարդարված կլինի տորֆային ճահիճներից ստացված փայտով և գործվածքով, որը ստացվել է գինեգործության թափոններից:

  • Կիսվել: