հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիմատիի, Միխայիլ Բոյարսկիի, Մարիա Շուկշինայի և ռուս այլ հայտնիների մուտքը Լատվիա արգելվել է

Տիմատիի, Միխայիլ Բոյարսկիի, Մարիա Շուկշինայի և ռուս այլ հայտնիների մուտքը Լատվիա արգելվել է

Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուս մշակութային վեց գործիչներին սեւ ցուցակ ընդգրկելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Լատվիա  չեն կարող մուտք գործել Միխայիլ Բոյարսկին, Սերգեյ Բեզրուկովը եւ Մարիա Շուկշինան։ ՛՛Անցանկալի անձինք՛՛ են հայտարարվել նաեւ Տիմատին, Յուլյա Չիչերինան եւ Իգոր Ուգոլնիկովը:

Ավելի վաղ Լատվիան կազմել է մշակութային ռուս 25 գործիչների ցուցակ, որոնց չեն ցանկանում տեսնել իրենց երկրում՝ ռուսական իշխանություններին աջակցելու պատճառով: Նրանց մեծ մասը մասնակցել է Ղրիմի միավորման ութամյակին նվիրված համերգին։

 

  • Կիսվել: