երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տաթևիկ Ռևազյանն ու Պարույր Աբրահամյանը պսակադրվել են

Տաթևիկ Ռևազյանն ու Պարույր Աբրահամյանը պսակադրվել են

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նրա ընտրյալը` Պարույր Աբրահամյանը, այսօր պսակադրվել են։ Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցերի օգտատերերից և հենց Ռևազյանի ինստագրամյան էջից։
 
Նրանք միաժամանակ մկրտել են իրենց երեխաներին` Մոնթեային և Ուիլյամին։ Արարողություններն անցկացվել են Հովհաննավանքում։
Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում Ռևազյանը, նրա ընտրյալն ու երեխաները լուսանկարվում են, մյուսներում էլ զույգն առանց երեխաների է, նրանք համբուրում են միմյանց։ Տաթևիկը սպիտակ նուրբ սպիտակ զգեստով է, ձեռքին` ծաղկեփունջ։
 
Հարսանիքին ներկա են ոչ միայն հայ, այլև օտարերկրացի հյուրեր։
 
Նշենք, որ Տաթևիկն ու Պարույրը միասին են արդեն մի քանի տարի։ Առաջնեկը` Մոնթեան, ծնվել է 2020 թվականի մայիսի 19-ին, իսկ Ուիլյամը` 2022 թվականի հունվարի 31-ին։
 
Տաթևիկ Ռևազյանը ՔԱԿ նախագահի պաշտոնից ազատվել է 2022 թվականի հունիսի 13-ին։

  • Կիսվել: