երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սուպերմոդել Բելլա Հադիդի վրա բեմում սպիտակ հեղուկ են ցողել, որը վերածվել է նրբագեղ զգեստի (տեսանյութ)

Սուպերմոդել Բելլա Հադիդի վրա բեմում սպիտակ հեղուկ են ցողել, որը վերածվել է նրբագեղ զգեստի (տեսանյութ)

Փարիզի նորաձևության շաբաթից առաջ տեղի է ունեցել սեզոնի ամենատպավորիչ ցուցադրությունը։ Ֆրանսիական «Coperni» ապրանքանիշի պերֆորմանսն ակնթարթորեն տարածվել է համացանցում:

Աշխարհահռչակ սուպերմոդել Բելլա Հադիդը Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ բեմ է բարձրացել միայն ներքնազգեստով. հագուստը տեղում են «կարել»։

Մասնագետները սկսել են սպիտակ նյութ ցողել մոդելի մարմնի վրա։ Սկզբում թվում է, թե դա պարզապես ներկ է, բայց մի քանի րոպե անց այն վերածվում է իսկական զգեստի:

Հեղուկ գործվածքը կես տարի մշակել են գիտնականները, իսկ բեմում առաջին անգամ ցուցադրել է «Copernic» ապրանքանիշը։ Նյութը կազմված է բամբակի մանրաթելերից, որոնք ներծծվում են պոլիմերային լուծույթով: Մաշկի հետ շփվելիս այն գոլորշիանում է՝ վերածվելով կտորի։

Հետագայում հագուստը կարելի է կրկին հեղուկ դարձնել ու նորից «կարել»` փոխելով ձևը։

  • Կիսվել: