հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սոնա Ռուբենյանը պատասխանել է հարսանիքից հետո իրեն ուղղված քննադատություններին

Սոնա Ռուբենյանը պատասխանել է հարսանիքից հետո իրեն ուղղված քննադատություններին

Սոնա Ռուբենյանը պատասխանել է հարսանիքից հետո իրեն ուղղված քննադատություններին: 

Սոնա Ռուբենյանի հարսանեկան լուսանկարներից մեկի տակ մի օգտատեր գրել էր․ «Ասենք պետք էր էս նեղ մաջալին ճոխ հարսանիք անեիք, չէիք կարա նեղ ընտանեկան շրջապատում ընթրիք անեիք։ Ամոթ ձեզ»։

Երգչուհին գրել է․

«Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերն ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցե,  բարձրակրունկներս ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին բերեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ լինեին, քանի՞ «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ»։

 

  • Կիսվել: