ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիրուշոյի ու Ռիբակի նոր տեսահոլովակը՝ «Stay» (տեսանյութ)

Սիրուշոյի ու Ռիբակի նոր տեսահոլովակը՝ «Stay» (տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն և նորվեգացի երգիչ և ջութակահար, «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակը նոր տեսահոլովակ են թողարկել: Զուգերգը կոչվում է Stay (Մնա): Խոսքերի և երաժշտության հեղինակը Սիրուշոն է:

Սիրուշոն, սոցցանցի իր էջում ներկայացնելով տեսահոլովակը, գրել է. «Չե՞ք ուզում պարզապես երբեմն հեռու մնալ ամեն ինչից... Գուցե ինչ-որ տեղ հեռու կամ անհայտ... Պարզապես դուք և ձեր կյանքի այդ հատուկ մարդը, նա, ով ձեզ խելացի է պահում այս խենթ աշխարհում...

Այս տարին դժվար էր ամբողջ աշխարհի, այնքան շատ մարդկանց համար: Սա այն երգն է, որը ես ու Ալեքսանդրը պատրաստել ենք անցյալ տարվա դժբախտ իրադարձություններից տուժածների համար:

Ինչ-որ պահի համաճարակի և պատերազմի պատճառով ստիպված եղանք հեռու մնալ նրանցից, ում սիրում ենք: Այս տարին մեզ սովորեցրեց յուրաքանչյուր պահը փայփայել մարդկանց հետ, որոնք մեր կյանքում արժանի են ապրելու...»:

 

  • Կիսվել: