ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել

Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել

Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ ու մինչև հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա: Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն․

«Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաև կանացիությամբ ու մարդկային տեսակով:

Լավագույն երգչուհու մրցանակը  հանձնելիս՝ ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:

Չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ և դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»:

Խորհրդանշական է նաև, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում, ու այն էլ՝ մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին` իմ ընկերուհու, քրոջ` Վարդուհի Վարդանյանի սանին։

Երեք երգչուհիներն էլ արժանի են այս մրցանակին։ Վերջիվերջո ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որևէ արձանիկ անիմաստ է»:

  • Կիսվել: