ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրուշոն պատասխանել է հետևորդների հարցերին՝ երեխաների խնամքի, ծննդաբերությունից հետո արագ նիհարելու և նման այլ թեմաներով

Սիրուշոն պատասխանել է հետևորդների հարցերին՝ երեխաների խնամքի, ծննդաբերությունից հետո արագ նիհարելու և նման այլ թեմաներով

Սիրուշոն ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հարցերից մեկին, որը վերաբերում էր դայակ ունենալուն, պատասխանել է, որ վերջին տարիների ընթացքում ունեցել է դայակ, ով եկել է տուն երեխաների՝ դպրոցից վերադառնալուց հետո, որպեսզի օգներ նրանց։

՛՛Այսօր մենք պետք է փոխենք մեր երեխաների դայակի ժամերը, քանի որ մենք ունենք Զաբելին։ Ես դայակ չունեի Զաբելի առաջին երկու ամիսներին և առաջին 8 ամիսներին, երբ Ռոբն էր ծնվել, քանի որ դա այն շրջանն է, երբ սիրում եմ ես ինքս զբաղվել երեխաների հետ կապված ամեն ինչով։ Իմ ամուսինը ներգրավվում է այդ գործում, և տատիկն ու պապիկը նույնպես շատ են օգնում մեզ՛՛,-նշել է նա։

Հետևորդները երգչուհուց հետաքրքրվել են նաև, թե ինչպես է կարողացել այդքան շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Սիրուշոն պատասխանել է, որ կարողացել է արագ նիհարել շնորհիվ բալանսավորված սննդի։ Երգչուհին ուտում է միայն առողջ սնունդ, օրական խմում է 2-3 լ ջուր և չի օգտագործում քաղցրավենիք։

Սիրուշոն ավելացրել է նաև, որ այնուամենայնիվ դեռ պետք է ազատվի ևս 5 կգ քաշից։

 

  • Կիսվել: