երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սիրուշոն ցուցադրել է, թե ինչպես է անցկացրել «weekend»-ը երեխաների հետ

Սիրուշոն ցուցադրել է, թե ինչպես է անցկացրել «weekend»-ը երեխաների հետ

Սիրուշոն Instagram-ում կիվել է իր եւ երեխաների հանգստյան օրերի ժամանցով։ Երգչուհին տեղեկացրել է, որ իրենք շրջել են Հայաստանով, «զգացել գարնան տարբեր դրսեւորումները»։

«Ահա, թե ինչ եմ անում, երբ չեմ աշխատում»,-հրապարակումը մակագրել է Սիրուշոն։ Կադրերից մի քանիսում երգչուհին տղաների հետ լեռներում է, նրանք եղել են նաեւ եկեղեցում, մոմ վառել, երեխաները, նույնիսկ, փորձել են հաց թխել։  

«Պարբերաբար անջատվում եմ սոցիալական հարթակներից, տարբեր պատճառներով՝ երեխաների, աշխատանքային ծանրաբեռնվածության.․. հաճախ նաեւ «սոցիալական« լինելուց հանգստանալու համար»,-իր գրառումը շարունակել է Սիրուշոն։ 

  • Կիսվել: