երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Սիրում եմ և ատում»․ Գոհար Ավետիսյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

«Սիրում եմ և ատում»․ Գոհար Ավետիսյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով այս շրջանում ամուսնու հետ հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում, նրա հետ լուսանկարներ է հրապարակել և մակագրել.«Ամենա ոչ ինստագրամյան զույգը` առանց վանիլային հրապարակումների և երդումների` մինչև մահ սիրել իրար»։

Նրա խոսքով` եթե ինքը պոետ լիներ, անպայման մի բանաստեղծություն կգրեր իր հարաբերությունների մասին` «Սիրում եմ և ատում» վերնագրով. «Ինքս էլ դեռ շոկի մեջ եմ` ինչպես են երկու այդքան տարբեր մարդիկ գտել միմյանց։ Նաև ցնցված եմ, որ ամբողջ երեկոյի ընթացքում միայն մեկ անգամ չղջիկ տեսա, և հենց նա հայտնվեց մեր նկարում (ձախ կողմից վերևում)։ Այ, սա հաջողություն է, հույս ունեմ` լավ նշան է»,- անկեղծացել է նա։

Նշենք, որ դիմահարդարը հազվադեպ է հրապարակում լուսանկարներ, որտեղ երևում է ամուսնու դեմքը։ Ասում է` վերջինս չի սիրում լուսանկարվել։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: