ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին (տեսանյութ)

Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին (տեսանյութ)

Երգչուհի Սոնա Ռուբենյանի սիրելին՝ Էմիլը, ամուսնության հուզիչ առաջարկություն է արել նրան։

Ավետ ԲԱրսեղյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Էմիլը Սոնայի աչքերը փակած նրան տարել է այն վայր, որտեղ հավաքված են իրենց մտերիմները և առաջարկություն է արել Սոնային։

Զույգին նախապես սպասել են Գարիկ Պապոյանն ու կինը` Մարիաննան, Ավետ Բարսեղյանը և այլք։

Նշենք, որ Էմիլն ու Սոնան իրենց հարաբերությունների մասին լսարանին հայտնեցին տարեսկզբին, երբ Սոնան առաջին անգամ լուսանկար հրապարակեց իր սիրելիի հետ՝ նրա տարեդարձի առթիվ: 

  • Կիսվել: