շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիեթլում 50 մետրանոց պատը ծածկված է ծամած մաստակներով

Սիեթլում 50 մետրանոց պատը ծածկված է ծամած մաստակներով

Սիեթլի Փայք-Փլեյս շուկան գրավում է զբոսաշրջիկներին իր «մաստակի պատով», տեղեկացնում է euronews-ը:

Պատը, որը 50 մետր է, պատված է այցելուների թողած ծամած մաստակներով: Ավանդույթը սկսվել է 1990-ականների սկզբին: Գունզգույն մաստակներից ազատվելու մի քանի ապարդյուն փորձերից հետո՝ 1999 թ.-ին, շուկայի ղեկավարությունը պատը հայտարարել է զբոսաշրջիկների համար տեսարժան վայր:

Բոլոր այցելուները կարող են իրենց մաստակը թողնել պատի մակերեսին:

  • Կիսվել: