հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուֆուտինսկին կնոջ մահից տարիներ անց հանրությանը ներկայացրել է իր նոր ընտրյալին

Շուֆուտինսկին կնոջ մահից տարիներ անց հանրությանը ներկայացրել է իր նոր ընտրյալին

Բավական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում 71-ամյա Միխայիլ Շուֆուտինսկիի նոր սիրավեպի մասին: Երաժիշտի հարազատների խոսքերով՝ նրա նոր ընտրյալը բալետի պարուհի Սվետլանա Ուրազովան է, որն օգնել է Շուֆուտինսկուն վերապրել կնոջ կորուստը, տեղեկացնում է woman.ru-ն:

Նշվում է, որ 2015 թ. Շուֆուտինսկին կորցրեց կնոջը՝ Մարգարիտային, որի հետ ապրել էր 44 տարի և որի մահը շատ ծանր տարավ: Նրան հոգեկան բարդ իրավիճակից օգնեց դուրս գալ իր «Ատաման» շոու-բալետի արտիստուհի Սվետլանա Ուրազովան:

Սիրահարները երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, բայց արդեն մի քանի օր առաջ Շուֆուտինսկին «Վիկտորիա» երաժշտական մրցանակի գալա-ընթրիքի ժամանակ հանրությանը ներկայացրեց 42-ամյա Սվետլանային:

 

  • Կիսվել: