ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել»․ Անդրեն այսօր տոնում է ծննդյան 43-ամյակը

«Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել»․ Անդրեն այսօր տոնում է ծննդյան 43-ամյակը

Տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն այսօր տոնում է իր ծննդյան 43-ամյակը և այդ առիթով նա հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ կից գրելով․ «Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել։ Երջանիկ եմ, որ հաջող աստղի տակ եմ ես ծնվել։ Այսօր իմ օրն է»։

Նշենք նաև, որ երգիչը հաղթել է Armenian Music Awards մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգը 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին։ 2006 թվականին առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է։

 

Անդրեն ծնվել է Ստեփանակերտում և վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից։ 

  • Կիսվել: