ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկնածուների ցուցակում է

Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկնածուների ցուցակում է

Ռոք-ն-ռոլի փառքի սրահը հրապարակել է 2024 թվականի թեկնածուների ցուցակը: Այնտեղ ներառված են Շերը,  Dave Matthews Band-ը, Kool & the Gang-ը, Մերի Ջեյ Բլայջը, Փիթեր Ֆրեմփթոնը եւ Օզի Օսբորնը:

Ջիմի Բաֆեթը կպարգեւատրվի իր երաժշտական ​​վարպետության համար: Մյուս թեկնածուների թվում են Դայոն Ուորվիքը, Նորման Ուիթֆիլդը, Ալեքսիս Քորները, Ջոն Մայալը, MC5-ը, Սյուզան դե Պասը եւ Բիգ Մամա Թորնթոնը:

Շերն առաջադրվում է առաջին անգամ։

Հաղթողները կընտրվեն ավելի քան հազար արվեստագետներից, պատմաբաններից եւ երաժշտական ​​ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից եւ կհայտարարվեն ապրիլին, իսկ պաշտոնական արարողությունը տեղի կունենա աշնանը:

  • Կիսվել: