Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես. Հարությունյանը՝ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023-ի եզրափակիչ փուլի մասին
Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ժամը 23.00-ին սպասվող Եվրատեսիլ-2023-ի եզրափակիչ փուլին:
«Այսօր տեղի կունենա ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023-ի եզրափակիչը: Մեր մասնակից Բրյունետը 17-րդն է: Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես:
Բայց մենք մեր գործն անենք, մեր մասնակիցն էլ իր գործը կանի:
Եվրոպայում բոլորը քվեարկում են ստորև ներկայացված կարգով:
Մեկնարկը՝ 23:00, քվեարկությունը կսկսվի կատարումներից հետո: Կարելի է քվեարկել նաև աշխարհի ցանկացած կետից պաշտոնական կայքում»,-գրել է Հարությունյանը: